Հիշարժան տարեթվեր
Նոյեմբերի 17-ը՝ Թերահաս երեխաների միջազգային օր

Նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է Թերահաս երեխաների միջազգային օրը (World Prematurity Day): Այն հաստատվել է 2009թվականին՝ Նորածին երեխաների խնամքի եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ (European Foundation for the Care of Newborn Infants, EFCNI):
Ամեն տարի մոլորակի վրա ծնվում են 15 միլիոն թերահաս երեխաներ, այլ կերպ ասած՝ միջին հաշվով ամեն 10-րդ երեխան ծնվում է այդպիսին: Այս երեխաների մեկ միլիոնից ավելին մահանում են ծնվելուց անմիջապես հետո, իսկ շատերը տառապում են տարբեր տեսակի ֆիզիկական և նյարդաբանական հաշմանդամությամբ կամ խնդիրներ են ունենում ուսուցման մեջ: Համաձայն վիճակագրության, աշխարհում երեխաների մահացությունների գրեթե կեսի պատճառը է վաղաժամ ծննդաբերությունն է:
Ընդ որում, վերջին տարիներին նկատվում է վաղաժամ ծնված երեխաների կայուն աճ: Ինչպես հայտնի է, բոլոր նորածին երեխաները խոցելի են, իսկ վաղաժամ ծնվածները` հատկապես: Չնայած վերոնշալ իրականությանը, վաղաժամ ծննդաբերության խնդիրը մնում է հասարակության կողմից թերագնահատված խնդիրներից մեկը: Բժիշկները փորձում են այդ խնդրի վրա ուշադրություն սևեռել, քանի որ ցածր և չափազանց ցածր մարմնի քաշով թերի ծնված երեխաների քանակն աճում է:
Հարկ է նշել, որ վաղաժամ ծննդաբերությունների քանակի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջին հերթին դրանք մեծ տարիքում ծննդաբերող կանայք են, երկրորդը՝ չբերության դեմ օգտագործվող դեղերի մեծ քանակությունը, ծննդաբերության վաղաժամ և չհիմնավորված խթանումը, կեսարյան հատումը: Նմանատիպ ճանապարհով ծնված երեխաներին անհրաժեշտ է ավելի բարձր տեխնոլոգիական ինտենսիվ խնամք: Եվ ոչ միայն…
Չէ՞ որ թերահաս երեխա ունենալը մեծ սթրես է ծնողների համար, ովքեր ո՛չ միայն երեխայի բարձրորակ բուժման և նյութական աջակցության կարիք ունեն, այլ նաև հոգեբանական օգնության: Իմացությունն այն մասին, որ թերահասությունը դատավճիռ չէ, և որ թերահաս ծնված երեխաներից շատերը մեծացել են ո՛չ միայն առողջ ու լիարժեք, այլև հայտնի մարդիկ դարձել, խնդիրն ինքնստիքյան կարևորվում է:
Թերահաս երեխաների օր հաստատելու գաղափարը հնարավորություն տվեց հանրությանը հրապարակայնորեն հայտարարել հասարակության մեջ գոյություն ունեցող խնդիրները, նրանց հրատապությունն ու լուծման անհրաժեշտությունը, խնդիրներ, որոնց հետ բախվում են բժիշկներն ու թերահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Նման որոշումը օգնեց նրանց գտնել աջակցություն և փոխըմբռնում: Չէ՞ որ թերահասությունը խնդիր է, որի հետ հանրությունն ու ընտանիքները բախվում են անկախ զարգացվածության աստիճանից և բարեկեցությունից:
Թերահաս երեխաների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2009թ.: Այս օրը Վիեննայի Սուրբ Միքայելի հրապարակում համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորներ Առնոլդ Պոլակը և Անգելիկա Բերգերը երկինք բաց թողեցին միաժամանակ 500 սպիտակ փուչիկներ՝ այդ տարվա ընթացքում Վիեննայում ծնված թերահաս երեխաների քանակին համապատասխան: 2010թ. այդ օրն արդեն լայնորեն նշվեց եվրոպական 12 երկրներում:
Այսօր Թերահաս երեխաների օրը շատ երկրներում դառնում է հայտնի ամենամյա իրադարձություն: Այդ օրվան նվիրված միջոցառումների շարքում են՝ հեռուստատտեսային հաղորդումներ և հարցազրույցներ, բարեգործական համերգներ և ընդունելություններ, մամուլում և համացանցում հրապարակումներ, մի շարք ակցիաներ և միջոցառումներ, որոնք կազմակերպվում են ինչպես տարբեր երկրների առողջապահության և իշխանության օրգանների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից: Կարևորն այն է, որ այս բոլոր միջոցառումների նպատակը մեկն է. հանրությանը տեղեկացնել վաղաժամ ծննդաբերության վտանգների և հետևանքների, ինչպես նաև հղիության ամբողջական ժամկետի պահպանման անհրաժեշտության մասին:
Կարևոր է, որ վերջին ժամանակներում այս խնդրի վրա սկսել են ուշադրություն դարձնել նաև կառավարությունները: Թերահաս երեխաների խնամքի բժշկական և տնտեսական հարցերը, օրինակ՝ Ռուսաստանում, բարեհաջող լուծվում են «Առողջություն» ազգային ծրագրի շրջանակներում: Երկրի տարբեր շրջաններում արդեն բացվել են ավելի քան 20 պերինատալ կենտրոններ, որոնք հղի կանանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, խնամում 500 գրամ քաշ ունեցող երեխաներին: Թերահաս ծնված երեխաների մահացության ցուցանիշը կրճատվել է 3-4 անգամ և զգալիորեն աճել մինչև մեկ կիլոգրամ մարմնի զանգվածով խիստ թերահաս երեխաների գոյատևումը:
Հարկ է հիշեցնել, որ շատ հայտնի մարդիկ թերահաս են ծնվել, սակայն արդյունքում դարձել են համաշխարհային ճանաչմամբ հանճարներ: Նրանց թվում են՝ Նապոլեոն Բոնապարտը, Իսահակ Նյուտոնը, Ալբերտ Էյնշտեյնը և այլոք:

Կարդացեք նաև

Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization, WHO, 1948) հիմնադրման օրը, նշվում է որպես առողջապահության համաշխարհային...


Ծիծաղի օրն ընդունված է կատակով միմյանց սիրով ծաղրել։ Թե այս տոնը որտեղի՞ց է ծագումով (April Fool’s Day կամ All Fool’s Day), Ֆրանսիայից, Անգլիայից, Մեքսիկայից կամ Շվեդիայից, գաղտնիք է, որը, ցավոք, ծածկված է մթությամբ...


«Այդ օրը նշելով՝ մենք պետք է հակադրվենք մարդկանց վատ որակներին, դրա հետ մեկտեղ` գովերգենք ստրկության անցյալի և ներկայի հակառակորդներին, պահպանենք ստրկության մասին հիշողությունը»...


Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ոչ ճիշտ ատամնանստվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական մասին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել նստել ատամնաբույժի բազկաթոռին...


Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին...


Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day) ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC)` սկսած...


Այս օրերին սովորաբար հեքիաթներ են պատմում Ձմեռ Պապիկի և Ձյունանուշի մասին: Այն մասին, թե ինչպես Ձյունանուշը սիրո աստվածուհի Լելիի քմահաճույքով սիրեց մի մարդու և Գարնան գալստյան պատճառով Հյուսիս չհեռացավ...


Ամեն տարի հունվարի վերջին կիրակին նշվում է բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Նրա նպատակը ոչ միայն բժշկական, այլև լայն համաշխարհային հասարակայնության, վարչական կառավարման օրգանների, հասարակական...


Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ համախմբման օրն ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման տարելիցի օրը, որի հիմնական նպատակն է կոչ անել դադարեցնելու միջուկային զենքի մրցավազքը, կրճատելու...


Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Այս տոնը սահմանվել է նրա համար, որ ցանցի օգտատերերը չմոռանան պահպանել ինտերնետում վարքագծի...


1991 թ.` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից` ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց...


Ինչպես հայտնի է, տոնական օրերի շարքում մի այսպիսի տոն կա՝ Ինտերնետի օր, բայց պետք չէ նաև անտեսել ևս մեկ՝ բավականին անսովոր մի տոն. այն է՝ Առանց ինտերնետի միջազգային օրը...


Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը...


Հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid Inventors’ Day), հայտնում է calend.ru-ն...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն